i-Portunus. ճամփորդելու և ստեղծելու հնարավորություն

Ստեղծագործ Եվրոպա Հայաստան գրասենյակն իրակականցրել է փոքրիկ հարցում i-Portunus ճամփորդական դրամաշնորհի հայասատանյան շահառուների շրջանում: Ձեզ ենք ներկայացնում նրանցից մի քանիսի փորձը:

Մարինե Կարոյան, ԱՐէ Մշակութային Հիմնադրամի հիմնադիր տնօրեն

Ինչպե՞ս էիք իմացել ծրագրի մասին․ ինչպե՞ս իրականացրեցիք դիմելու գործընթացը, արդյո՞ք բախվեցիք դժվարությունների

Ծրագրի մասին իմացել եմ ֆեյսբուքից: Իրականում, առաջին հերթին ինձ գրավեց դիմելու շատ պարզեցված եղանակը, որ հաճախ չի պատահում:

Ի՞նչ նախագծով դիմեցիք և մասնակցեցիք ծրագրին

Երկու հրավեր ունեի Հունգարիայից՝ մասնակցելու Sziget փառատոնին և DunaPart ժամանակակից արվեստի կենտրոնի կազմակերպած հավաքին:

Ովքե՞ր էին Ձեր գործընկերները

Երկու կենտրոնների հետ մեր համագործակցությունը ձևավորվել էր հրավերքից շատ առաջ՝ IETM համաեվրոպական կազմակերպության շրջանակներում:

i-portunus-logo-baseline.png

Ի՞նչ խորհուրդ կտաք պոտենցիալ դիմորդներին․ ինչու՞ հենց i-Portunus

Սա հիանալի հնարավորություն է ևս մեկ անգամ օգտվել մասնագիտական ճամփորդության հնարավորությունից: Եվ, բացի այդ, շատ հեշտացված դիմելու կարգ ունի մշակված:

Տիգրան Ամիրյան, Սոցիալական և մշակությանի նարատիվների լոբորատորիայի (CSN Lab) նախագահ

Ինչպե՞ս էիք իմացել ծրագրի մասին․ ինչպե՞ս իրականացրեցիք

դիմելու գործընթացը, արդյո՞ք բախվեցիք դժվարությունների

Ծրագրի մասին իմացա Ստեղծագործ Եվրոպա Հայաստան կազմակերպության

ֆեյսբուքյան էջից: Կիմոնոս կենտրոնի իմ գործընկերները (Կիպրոս, Պաֆոս)

անմիջապես համաձայնեցին գրել հրավերագիր, քանի որ մենք մի քանի ամիս

կապի մեջ էինք և պլանավորում էինք մեր հետագա համագործակցությունը:

Հայտը ներկայացնելու հարցում խոչընդոտներ չեն առաջացել:

Ի՞նչ նախագծով դիմեցիք և մասնակցեցիք ծրագրին

Այցելության ընթացքում ես աշխատել էի «Cyprus archive. Postcard from the

land of care» մուլտիդիսցիպլինար վիզուալ և նարատիվ նախագծի վրա, քանի

որ ինձ հետաքրքրում է աշխարհի տարբեր անկյուններում հայկական սփյուռքի

ինքնության ձևավորման գործընթացը: Կիպրոսը հայկական սփյուռքի պատմության

ամենակարևոր վայրերից մեկն է: Իմ նախագիծը նվիրված էր կղզու հայերի հիշողության

վայրերին և այդ վայրերի պատկերման եղանակներին: Ես կիպրահայերի բանավոր պատմություններ հավաքեցի և աշխատեցի հայկական լուսանկարչական ստուդիաների հետ: 

Ովքե՞ր էին Ձեր գործընկերները

Ես համագործակցել եմ ժամանակակից արվեստի, հիմնականում տեսողական արվեստի, հարցերով զբաղվող կոլեկտիվի հետ, սա «Կիմոնոս» արվեստի կենտրոնն է (Kimonos Art Center): Բացի այդ, ես պարբերաբար աշխատել եմ Կիպրոսի տարբեր արխիվներում և գրադարաններում, հանդիպել եմ հայկական սփյուռքի ներկայացուցիչների, կիպրական մշակութային մարդաբանների հետ, որոնք զբաղվում են հայ համայնքի հիշողության թեմայով և քաղաքային տարածքում հիշողության վայրերի ձևավորմամբ:

Ի՞նչ խորհուրդ կտաք պոտենցիալ դիմորդներին․ ինչու՞ հենց i-Portunus

Ծրագիրն ի սկզբանե ասում է, որ ձեզ հարկավոր է լավ նախապատրաստություն, լավ աշխատանքային պլան ձեր ընտրած երկրում գտնվելու օրերին: Սրա վրա արժե ուշադրություն դարձնել: Ես նախօրոք մշակեցի յուրաքանչյուր օրվա իմ աշխատանքային ծրագիրը, կազմակերպեցի բոլոր հանդիպումները և այլն:

Դրա շնորհիվ իմ նախագիծը հաջողվեց, և ես գոհ էի այս մրցույթին հայտ ներկայացնելու իմ որոշումից: